02/03/2025

Եթե խնդիրն արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք․ Սիսակ Գաբրիելյան

Եթե խնդիրն արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք․ Սիսակ Գաբրիելյան

Կարգազա՛նց վարորդներ, ճանապարհային երթեւեկության խախտումները տեսանկարահանելու եւ օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցելու նախագիծը նախ եւ առաջ ձեզ համար է, որովհետեւ այս ամենի արդյունքում դուք ոչ թե թշնամամալու եք ձեր հարեւանի հետ, այլ դառնալու եք օրինապահ վարորդներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը խորհրդարանում ներկայացնում էր իր համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը։

«Գործ տալու մասին․ եթե այդպես է, ես «Իմ քայլը» խմբակցությանը կոչ կանեմ դեմ քվեարկել Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկում է քրեականացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որովհետեւ ո՞վ կգնա, կասի՝ հենց նոր հարեւանս կենդանու հադնեպ դաժան վեարբերմունք ցույց տվեց»,- ասաց Գաբրիելյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ում բուռն մթնոլորտ էր ստեղծվել Գաբրիելյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ, քանի որ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այս նախագիծը բարոյականությունից զուրկ էր որակել։ Ըստ պատգամավորի՝ նախագիծը մարդկանց մեջ թշնամանք է սերմանելու։

Սիսակ Գաբրիելյանը շարունակեց․ «Էդ սուտի լավտղությունը տեսել եմ, պարո´ն Աբովյան, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց էտ մորը կյանքում ծաղիկ չեն առնում, իսկ հեռախոսով խախտում արձանագրելու դեպքում մարդիկ դիմացի մարդու չեն տեսնելու, որ թշնամանան, խնդիրն են արձանագրելու։ Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»,- ասաց Գաբրիելյանը։

Գաբրիելյանի այս ելությոից հետո դահլիճում կրկին մթնոլորտը փոխվեց։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կատակեց, թե՝ ա՛յ մարդ, հազիվ հանգստացել էինք։ Նիստերի դահլիճում, սակայն, բանավեճ չծավալվեց, քանի որ Գաբրիելյանի ելույթն այսօրվա նիստի եզրափակիչն էր։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: