02/03/2025

Երկու եւ ավելի երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կստանան վարձավճարի փոխհատուցում

Երկու եւ ավելի երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կստանան վարձավճարի փոխհատուցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից պատասխանել են մեր հարցմանը եւ տեղեկացրել, որ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կստանան վարձավճարի փոխհատուցում: Հայտնի է, որ այս խմբերի ուսանողները նախկինում փոխհատուցում են ստացել Երիտասարդական հիմնադրամի միջոցով, որը հիմա լուծարման փուլում է, եւ նրանց շրջանում անորոշություն կար, թե ինչ է լինելու այս հարցը նոր ուսումնական տարում: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են հետեւյալը.

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցում ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի`

1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցողառկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին (լրիվ փոխհատուցում).

2) բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողություններին մասնակցած կամ մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով (ընդ որում, բուհի կողմից տրամադրվող եւ պետական բյուջեից տրվող փոխհատուցման ընդհանուր գումարը պետք է չգերազանցի ուսման վարձավճարի 50 տոկոսը):

Վերոնշյալ խմբերին պատկանող ուսանողները մինչեւ ս/թ սեպտեմբերի 30-ը  կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացնել բուհերին:

Փոխհատուցման հավակնող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը կիրականացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ բուհերից ներկայացված տեղեկատվությունն ամփոփելուց հետո:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: