02/02/2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում եւ մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար եւ քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլեւ ողջ եվրասիական տարածքում:

Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը եւ համատեղ աշխատանքը շարունակելու եւ ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի,

սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն եւ բարեկեցություն»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: