02/02/2025

Լեհվազի մոտ անտառապատ տարածքում հրդեհը բռնկվել էր 21 և 9-ամյա բնակիչների կողմից խորովածի կրակ վառելու հետևանքով

Լեհվազի մոտ անտառապատ տարածքում հրդեհը բռնկվել էր 21 և 9-ամյա բնակիչների կողմից խորովածի կրակ վառելու հետևանքով

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։

Նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար դրամի վնաս, իսկ համայնքին՝ առանձնապես խոշոր չափերի։ Դեպքի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, որոնց շրջանակներում նշանակվեցին դատահրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։ 

Մեղրիի ոստիկանները պարզեցին, որ հրդեհը բռնկվել է Լեհվազ գյուղի 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով։

Նրանց հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ երիտասարդն ու անչափահասը եկել են ոստիկանության Մեղրիի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: