02/02/2025

Սյունիքում վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Սյունիքում վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Երեկ`սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 

Ժամը 15։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է։ Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս․ Վարդանյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա նույն հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: