02/02/2025

Վարչապետը այսօր հերթական ասուլիսով հանդես կգա

Վարչապետը այսօր հերթական ասուլիսով հանդես կգա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է գալու մամուլի հերթական ասուլիսով:

Լրագրողների հետ մեծ ձևաչափով վերջին հանդիպումը մայիսին էր` Ազգային պատկերասրահում, Փաշինյանն ամփոփում էր պաշտոնվարման մեկ տարին:

Այս անգամ վարչապետը լրագրողներին հրավիրել է Վանաձոր, ասուլիսը տեղի է ունենալու Տեխնոլոգիական կենտրոնում: Ակնկալվում է, որ ի թիվս մի շարք հարցերի Փաշինյանը կանդրադառնա նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին, Մարտի 1-ի գործին, շաբաթավերջին Միացյալ Նահանգներ կատարելիք այցին:

Վարչապետի նախորդ ասուլիսը տևել էր շուրջ վեց ժամ:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: