01/11/2025

Զանգեզուրի հանքավայրի սեփականատերերին ասել եմ, որ հանքն այս ձեւով չի կարող շահագործվել. Փաշինյան

Զանգեզուրի հանքավայրի սեփականատերերին ասել եմ, որ հանքն այս ձեւով չի կարող շահագործվել. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հանքն այս ձեւով չի կարող շահագործվել: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հասկանում եմ, որ եթե ասեմ՝ հիմա գնացեք այդ խնդիրը լուծեք, դա նշանակում է փաստացի փակել կոմբինատը: Ես կասեմ՝ որ պետք է գնանք այդ կանոններով: Մենք բոլորի նկատմամբ պետք է այդ կանոնները կիրառենք»,-ասաց Փաշինյանը:

«Դուք չեք գտնի մի զարգացած երկիր, որը չի անցել հանքարդյունաբերության միջով: Մենք պետք է այնպես անենք, որ ոչ թե Հայաստանից հանքաքար արտահանվի, այլ ՀՀ-ում ձուլարաններ գործեն, որ հանքի աշխատելու արդյունքում մեր օգուտը եռապատկվի, տասնապատկվի:

Ոսկու հանքերը առավել կարեւոր են Հայաստանի անվտանգության տեսակետից: Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանում աֆինաժի գործարան լինի: Այսինքն ոչ միայն ոսկի ստանանք, այլ այն հարգադրվի: Այսինքն այդ ոսկին լինի պատրաստի վճարամիջոց, որով մեզ անհրաժեշտ սպառազինությունը գնենք: Սա է Հայաստանի հավասարակշռված շահը»,-ասաց ՀՀ վարչապետը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: