02/02/2025

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով

Ադրբեջանում կրկին անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությանը:

Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է՝ իրենց խոսքը ռազմի դաշտում կասեն: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»,- ասել է Հասանովը:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: