02/02/2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված արձանագրության քողազերծման և Վեհարանի բացման կապակցությամբ թողարկված նամականիշերի մարման արարողությանը:

Հաջորդիվ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել Վեհարանում, ծանոթացել բարեկարգման շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին:

ՎեհարանըԱմենայն Հայոց Կաթողիկոսների հայրապետանիստը, կառուցվել է մեկ դար առաջ`

Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանի համալիրի նորոգության ու

կառուցապատման աշխատանքներն իրականացվել են Սամվել Կարապետյանի և Կարապետյան

ընտանիքի նվիրատվությամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: