02/02/2025

Պարզաբանում

Պարզաբանում

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված «Ով է 5-ամյա երեխայի մահվան գլխավոր մեղավորը և ինչու Գորիսի բժշկական կենտրոնն անեսթեզիոլոգ չունի» վերտառությամբ նյութում տեղ են գտել մի շարք անճշտություններ:

Գորիսի բժշկական կենտրոնը մշտապես ունեցել է բժիշկ-անեսթեզիոլոգ, իսկ այս պահի դրությամբ ունի 2 բժիշկ-անեսթեզիոլոգ: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա տեղեկացնում ենք, որ երեխան հիվանդանոց է ընդունվել սեպտեմբերի 14-ին, ժամը 16:20-ի սահմաններում, վիրահատությունը սկսվել է ժամը 16:40-ին, իսկ մահն արձանագրվել է ժամը 19:10-ին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով առաջացած սուր մասսիվ արյունահոսությունից:

Կոչ ենք անում հրապարակումից առաջ ճշտել տեղեկատվությունը:

ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: