02/02/2025

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Ինքը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են: Խնդիրը դա՞ է, թե ով է գրել: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստից հետո իր հայտարարությանը: Հիշեցնենք, որ Կարապետյանն ասել էր, որ պետք է պարզել՝ ով է գրել այդ հրաժարականի տեքստը:

Հարցին՝ ո՞ւմ եւ ի՞նչ նկատի ուներ Կարապետյանը, արդյո՞ք այն, որ Վանեցյանը նախկին իշխանությունների կողմն է անցել, Կարապետյանը պատասխանեց. «Ինքը տվեց պարզաբանումներ, վարչապետը, բառերին խնայողաբար մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր եւ իր ենթակայի միջեւ, եւ ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն: Դրանից հետո առերեսվել նման հայտարարության, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր թե´ իր, թե´ իր թիմի ներկայացուցիչների համար, դրա համար էլ առաջացան նման հարցադրումներ»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: