Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Վարչապետը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, մասնավորապես, եղել է արխիվի նոր մասնաշենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և տեղադրված նոր տեխնիկական միջոցներին: Արխիվային նոր մասնաշենքը համալրվել է թվայնացման և արխիվային նյութերի վերականգնման ժամանակակից սարքավորումներով՝ JICA պետական գործակալության աջակցությամբ:
Կառավարության ղեկավարը եղել է նաև եթերային բաժնում, որտեղ նրան են ներկայացվել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Այնուհետև վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել նաև Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպված «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը:


_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































