02/02/2025

Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 17-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը:

Սեպտեմբերի 17-ին հրապարակելով նախկին նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու որոշումը, դատավոր Աննա Դանիբեկյանը ժամեր անց կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նոր միջնորդությունների վերաբերյալ:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: