02/02/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ համաքաղաքացիներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության քսանութերորդ տարեդարձի կապակցությամբ։
Անկախության օրը, անկասկած, բոլորիս համար ամենապայծառ ու կարևորագույն տոններից է, որին հասել ենք երկար տարիների պայքարի և անկոտրում կամքի շնորհիվ։
1991 թվականին հայ ժողովուրդը իրականացրեց սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը։

Վստահ եմ, որ յուրաքանչյուրս քաջ գիտակցում ենք այս տոնի ձեռք բերման ծանր գինը և այն պահպանելու գործում մեր պատասխանատվությունը, հետևաբար այդ տրամաբանությամբ էլ պետք է կարողանանք ամուր, անխախտ ու հաստատուն պահել հայրենի պետականությունը ու մեր սահմանների անսասանությունը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ խաղաղություն և քաջառողջություն եմ մաղթում բոլորիս: Մաղթում եմ, որ արժանի՛ լինենք մեր հերոս նախնիներին, շենացնենք ու զարգացնենք մեզ ժառանգված անկախ երկիրն ու մեր հերթին ավելի հզոր Հայաստան ժառանգենք մեր սերունդներին։

Կապանի համայնքապետարան
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: