02/02/2025

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Այս պահին Գյումրու Սև բերդում տեղի է ունենում վարչապետի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ 

Մեծ էկրանով ցուցադրվում են մարդիկ ու պատմություններ, որոնք իրենց աշխատանքով հասել են հաջողությունների: Նրանք ապրում են հայաստանի տարբեր բնակավայրերում՝ քաղաքներում կամ գյուղերում, ստեղծել են փոքրիկ բիզնես, սեփական աշխատանքի ու ջանքերի շնորհիվ ստացել են արդյունք եւ ստեղծել աշխատատեղեր: Այդ պատմությունների հերոսներին մրցանակներ են հանձնում քաղաքական գործիչներ եւ արվեստագետներ:

Գյումրու Սեւ բերդ ամրոցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Վեհափառ Հայրապետը, պատգամավորներ, նախարարներ, քաղաքապետեր, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր: 

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: