02/02/2025

ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով միջոցառումը մեկնարկեց երթով

ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով միջոցառումը մեկնարկեց երթով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց երթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցները երթը սկսեցին Մատենադարանի հարակից տարածքից:

Նրանք երթով շարժվում են Մաշտոցի պողոտայովԱմիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանըորի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:

Ինչպես նշեց երթի մասնակիցներից մեկը՝ երթի նպատակը անկախության ոգեկոչումն է, անկախության ընկալման բարձրացումը ժողովրդի մոտ:

Երթի ավարտին ելույթով հանդես կգա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: