02/02/2025

Թումանյանական օլիմպիադային մասնակցում է ավելի քան 400 աշակերտ. նրանց կհանձնվեն հավաստագրեր

Թումանյանական օլիմպիադային մասնակցում է ավելի քան 400 աշակերտ. նրանց կհանձնվեն հավաստագրեր

Թումանյանական օլիմպիադայի հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլին մասնակցեց  8-րդ դասարանի ավելի քան 400 աշակերտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը:

«Համահայկական թումանյանական օլիմպիադան անց է կացվում Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ﬕջոցառումների շրջանակում: Թումանյանի թանգարանն օլիմպիադան անց է կացնում հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցում։ Երկրորդ փուլին մասնակցում է 410 աշակերտ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից՝ Տավուշից, Շիրակից, Սյունիքից, Երևանից և այլ մարզերից»,- նշեց Ադամյանը և հավելեց, որ օլիմպիադային պատրաստվելու համար մայիս ամսից դպրոցներին ուղարկվել է գրականության ցանկ՝ սկսած բանաստեղծի 10 հատորից, մինչև ժամանակակիցների հուշերը:

Նրա խոսքով՝ առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել է երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի։ Հոկտեմբեր ամսին տեղի կունենա մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ աշակերտներին հանձնվելու են վկայագրեր ու շնորհակալագրեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: