02/02/2025

Նիկոլ Փաշինյան. «Վանեցյանն իր այդ արարքով ուսադիրները գցել է աղբամանը»

Նիկոլ Փաշինյան. «Վանեցյանն իր այդ արարքով ուսադիրները գցել է աղբամանը»

Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի եւ սպայի պատվի վերաբերյալ հայտարարության մասին:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե Վանեցյանը, լինելով դե յուրե ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա:

Նա ասել է, որ Վանեցյանն իր այդ արարքով ուսադիրները գցել է աղբամանը:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: