02/02/2025

Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է minval.az-ը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները, ինչպես նաև հակամարտության գոտում տիրող իրավիճակը, և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների ապագա ծրագրերն ու հեռանկարները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: