03/09/2025

Սյունիքի մարզի խոշորացված Քաջարան համայնքի բնակավայրերում անցկացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները

Սյունիքի մարզի խոշորացված Քաջարան համայնքի բնակավայրերում անցկացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Սյունիքի մարզի խոշորացված Քաջարան համայնքի բնակավայրերում անցկացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության թեման է «Սյունիքի մարզի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները»:

Ուսումնասիրությունն անցկացվել է 2019թ-ի օգոստոսին «Համայնքային փոխօգնություն» Սոցիալական ՀԿ-ի ղեկավար, փիլիսոփայական գիտություննների թեկնածու Անահիտ Մկրտչյանի կողմից «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Որպես հարցման օբյեկտ ընտրվել են Քաջարան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան բնակավայրերը: Հարցազրույց վարվել է 59 տնային տնտեսություններում:

Աշխատանքի եզրակացությունը.

• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շահագործման դրական և բացասական սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ազդակիր համայնքերի բնակիչների տեղեկացվածության ցածր մակարդակը պայմանավորված է մասնագիտական հետազոտությունների արդյունքները (եթե կան) բնակչությանը չտրամադրելու, տեղական լրատվամիջոցների կողմից կոմբինատի շահագործման բացասական ազդեցությունները վատ լուսաբանելու հետ:

• Օդին, հողին, ջրին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ շահագործման հասցված վնասների և տարբեր սոցիալական խմբերի համար դրանց չափի, տարածվածության ու ծավալման վնասների վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի ու առողջապահության նախարարությունների կողմից բնակիչների շահերը պաշտպանելու պատասխանատվության ստանձման բացակայությունը ազդակիր բնակավայրերի կենսագործունեությունը թողել է կոմբինատի «բարեհաճության» ու ՏԻՄ չինովնիկների՝ կոմբինատին «լավ» ծառայելու վրա:

Բոլոր ազդակիր բնակավայրերում տնային տնտեսությունների բողոքը վնասների միայն ֆինանսական փոխհատուցմամբ սահմանափակումը ստվերում է կոմբինատի շահագործման վնասների կանխարգելման հարցը, աշխատանքային մշակույթը բարձրացնելու խնդիրը:

• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ազդակիր բնակավայրերում կանանց համատարած գործազրկությունն արգելակում է կանանց ինքնադրսևորման, ինքնահաստատման, ընտանիքում հարգված մայր լինելու հնարավորությունները և սոցիալական ակտիվությունը:

• Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընթացներում ազդակիր բնակավայրերի խոսքի հնչեղության հնարավորության սակավ լիարժեքությունը կապված է սեփական իրավունքների, բնապահպանական և առողջապահական ռիսկերի մասին մասնագիտական գնահատականների անհասանելիության ու իրավունքները պաշտպանելու ընթացակարգերի մասին բնակիչների թույլ իրազեկվածության հետ»,- մասնավորապես նշված է «Սյունիքի մարզի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները» աշխատանքում:

Աշխատանքի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է ,ԷկոԼուրե տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող, Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներե ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ ,Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ,Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարմանե ծրագրի շրջանակներում։

ecolur.org

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: