02/02/2025

Ղարաբաղը հայտնում է դիվերսիայի փորձի մասին, Ադրբեջանը հերքում է

Ղարաբաղը հայտնում է դիվերսիայի փորձի մասին, Ադրբեջանը հերքում է

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կանխել են ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձ։

Երեկ ժամը 16-ի սահմաններում արցախա-ադրբեջանական փման գծի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանցիները ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչից հետո Պաշտպանության բանակի դիրքապահները պատասխան քայլերի են դիմել: Ըստ պաշտպանության բանակի հաղորդագորության,
ադրբեջանական կողմը, չեզոք գոտում թողնել է մեկ դի, իսկ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել»:

«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: [Տեղի է ունեցել] այն, ինչ միշտ տեղի է ունենում, որովհետև մենք նույն հակառակորդը ունենք նույն տեսլականով, նույն ցանկություններով, նույն ծրագրերով, նույն նպատակներով», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա չի բացառում, որ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։

Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը այսօր հանդիպելու են Նյու Յորքում, որտեղ նրանք երկուսն են մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։

«Սովորաբար Ադրբեջանը նման հանդիպումների նախօրեին կամ դրա ժամանակ, դրանից անմիջապես հետո դիմում է այդպիսի քայլերի: Բայց դա դրանով չի պայմանավորված: Պայմանավորված է նրանով, որ նրանց մոտ հայատյացությունը պետական քաղաքականություն է, և այն այն դրսևորվում է այս ձևերով ևս: Որևէ տրամաբանություն չկա այստեղ», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը:

Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրութունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը, սակայն, ըստ ադրբեջանական կողմի՝ որևէ դիվերսիա չէր եղել, իսկ զինվորը մոլորվել էր և սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:

Ադրբեջանը դիմել է Կարմիր խաչին՝ զինվորի մարմինը չեզոք գոտուց դուրս բերելու համար։

azatutyun.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: