02/02/2025

Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Այս տարի Բաթումիում Եվրոպայի չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում՝ 204 և 208 կգ ծանրաձողերը վստահ պահելով գլխավերևում։

Պոկումում գյումրեցի ծանրորդը 167 կգ արդյունքով 4-րդ տեղն էր զբաղեցրել։

Հրում վարժությունում 89 կգ քաշային մեր մյուս ծանրորդը՝ Դավիթ Հովհաննիսյանը195 կգ արդյունքն է գրանցել։ Առաջին մոտեցմամբ մեր մարզիկը հրեց 190 կգ ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 195։ Հովհաննիսյանը, չունենալով մեդալային հույսեր, հրաժարվեց երրորդ մոտեցումից։

Հիշեցնենք՝ հրում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցմամբ չէր կարողացել պոկել 160 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հաջողել էր, սակայն երրորդ մոտեցմամբ, որի համար 165 էր պատվիրել, չէր կարողացել հաջողության հասնել՝ պոկում վարժությունն ավարտելով 160 կգ արդյունքով։

Այսպիսով, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 355 կգ (160+195) արդյունքով գրավեց 12-րդ տեղը:

 

armsport.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: