02/02/2025

Կարմիր խաչը բանակցում է Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերելու համար

Կարմիր խաչը բանակցում է Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Արցախի շփման գծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև մնացած ադրբեջանցի զինծառայողի դին այնտեղից դուրս բերելու և հարազատներին փոխանցելու համար։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական բաժնից։

Բանակցությունները, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, տարվում են երկու կողմերի հետ միաժամանակ՝ դիակի դուրսբերումն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն իր ստորաբաժանման կազմում փորձել է հատել շփման գիծը և դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի Արցախ։ Հայկական կողմից շարժը նկատել են, հակառակորդին ստիպել են նահանջել։ Ադրբեջանցի զինծառայողներից մեկը սպանվել է հրաձգության ժամանակ, նրա դին մնացել է միջդիրքային գոտում։

Ադրբեջանական կողմը ընդունել է զինծառայողի կորուստը, սակայն պնդում է, թե իբր դիվերսիա չի եղել, զինծառայողը մոլորվելու հետևանքով է հայտնվել միջդիրքային գոտում։ Արցախի պաշտպանության բանակը, սակայն, նախապես հայտնել է, որ տիրապետում է տեսանյութերի, որոնք կապացուցեն դիվերսիայի փորձ անելու փաստը։

Լուսանկարը՝ արխիվից․ Ադրբեջանցի մեկ այլ զինծառայողի դի՝ թողնված միջդիրքային տարածքում

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: