03/09/2025

Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ինչպես հանրության, այնպես էլ իշխող կուսակցության շրջանակներում։ Անհանգստության հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ վերջինը, իր խոսքերի համաձայն, պատրաստ է հրապարակել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ և ընդամենը մեկ օր անց հանդիպումներ է ունեցել նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Մոսկվայում։ Ասում են, որ իշխող կուսակցությունը որոշել է անզիջում վերաբերմունք դրսևորել և խստագույնս պատժել Արթուր Վանեցյանին։

Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում ԱԱԾ-ում լայնամասշտաբ ստուգումներ կսկսվեն և գործ կհարուցվի Արթուր Վանեցյանի դեմ։ Ընդ որում, ուսումնասիրությունների գործը հանձնարարվելու է Դավիթ Սանասարյանին, որը շուտով կվերականգնվի իր նախկին պաշտոնում և «մեծ հաճույքով» կզբաղվի «իր գլխին սարքողի» գործերով։ Ասում են նաև, որ այդ կերպ Փաշինյանը փորձելու է ցուցադրել իշխանության իրական ուժը հենց իր աջակիցների շրջանում և մեկընդմիշտ լուծել դավաճանության պատրաստ կողմնակիցների հարցը։

kentron.am 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: