02/02/2025

Օնիկ Գասպարյանն Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

Օնիկ Գասպարյանն Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 27-ին այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին և զրուցել մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:


Նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը մասնակցել են լսումների, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների ընթացքին առնչվող հարցեր, ծանոթացել զորախաղերում արագ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների կայացրած որոշումներին, ունկնդրել համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցներ:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: