02/02/2025

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ինչպես նաեւ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Գոռ Բարսեղյանը։
Խորհրդակցությանը նախ անդրադարձ եղավ հանրապետությունում կազմակերպված ռազմավարական զորավարժությանն ու մեր մարզում դրա կազմակերպվածությանն ու արդյունքներին։
Այնուհետեւ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես մարզպետարաններում սպասվող օպտիմալացմանը, մարզպետարանի աշխատակիցների կատարողական կարգապահությանը, Սյունիքի համայնքներում սեփական եկամուտների հավաքման պատկերին, պետբյուջեի միջոցով մարզի առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, մարզի 2 վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչներին տրվելիք փոխհատուցման գործընթացին, երկար տարիներով համայնքներից վարձակալած, բայց չօգտագործվող հանրային տարածքներին ու կրկին ԱԳԼՃԿ-ների եւ այլ հասարակական վայրերի զուգարանների վիճակին։
«Սյունիք» ՋՕԸ-ի տնօրենի հետ առանձին քննարկվեցին մարզում ոռոգման աշխատանքների, ջրատար ցանցի ներկա վիճակը, վարձավճարների հավաքման ցուցանիշները, ինչպես նաեւ բնագավառում եղած խնդիրներն ու առաջնահերթությունները։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: