02/02/2025

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել «Լեռնային Ղարաբաղ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ»

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել «Լեռնային Ղարաբաղ այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի օրենսդրությամբ»

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա  այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշյալ տարածքներն անվանելով «բռնազավթված»՝ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «այդ երկրների օրենսդրության խախտումը կհանգեցնի Ադրբեջանում կամ Վրաստանում վարչական կամ քրեական պատասխանատվության»: 

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: