02/02/2025

ՃՏՊ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում. կա տուժած

ՃՏՊ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում. կա տուժած

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:50-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16 կմ-ում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել դեպի հարակից դաշտը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը
( Հ. Հ., ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ ըստ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են <<ծանր>>:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят

На изображении может находиться: один или несколько человек и на улице

На изображении может находиться: ночь, автомобиль и на улице

Սյունիքի Մարզային Փրկարարական Վարչություն

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: