Մեղրի խոշորացված համայնքում մեկնարկել են գազիֆիկացման աշխատանքները:
Ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր համայքների՝ Մեղրին անգամ խորհրդային տարիներին գազ չի ունեցել:
Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում Մեղրիի բնակիչները խնդրել էին պատգամավորներին հարցին լուծում գտնել:
Դրանից մի քանի օր անց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հարցն ուղղել է վարչապետին:
Գազիֆիկացման աշխատանքները, վարչապետի հանձնարարությամբ, մեկնարկել են հենց հաջորդ օրը:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































