02/02/2025

Վարագույրը բացվեց

Վարագույրը բացվեց

Սեպտեմբերի 27-ին  մեկնարկեց Կապանի Ալ, Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 84-րդ թատերաշրջանը, որ նվիրված է թատրոնի երկարամյա տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի  հիշատակին: Նոր թատերաշրջանի բացման առթիվ հանդիսականին  շնորհավորեցին թատրոնի դերասան  Արտավազդ Գրիգորյանը, ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ Հայկ Մնացականյանը, ով հուշեր ներկայացրեց Կամո Արզումանյանի հետ մտերմությունից, թատրոնի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Աթայանը, Սյունիքի մարզպետի տեղակալ  Նարեկ Բաբայանը: Տիգրան Աթայանը մասնավորապես նշեց, որ թատերաշրջանի ընթացքում կլինեն առաջնախաղեր, նշելով՝ կոնկրետ թիվ՝ վեց: Հանդիսականն ականատես եղավ արարողության. թատրոնի դերասանական օթյակը կոչվեց Կամո Արզումանյանի անվամբ: Այնուհետեւ բեմադրվեց «Այլ աստվածային COMEDY» ներկայացումը (բեմադրությունը՝ Հայկ Մնացականյանի), որ միանշանակ չընդունվեց հանդիսականի կողմից:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: