02/02/2025

Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի փոխվի, միշտ կմնանք եղբայրներ. Լուկաշենկո

Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի փոխվի, միշտ կմնանք եղբայրներ. Լուկաշենկո

Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի փոխվի. միշտ կմնանք եղբայրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր ապրանքաշրջանառության տեմպը 140 տոկոս է,դա շատ լավ ցուցանիշ է: Ես պետք է հավաստիացնեմ, որ այդպես էլ կլինի հետագայում: Մենք կաջակցենք հայկական բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր է մերը, կգանք ձեզ մոտ՝ ստեղծելու համատեղ ձեռնարկություններ: Ես սա ասում եմ, որպեսզի չմտածենք, թե Բելառուսի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում փոխվել է: Եթե անգամ դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, մենքմիևնույն էպնդելու ենք լինել շատ մոտ ու բարեկամական պետություններ»,-ասել է Լուկաշենկոն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: