02/02/2025

Արցախում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 22-ին Արցախում վիրավորում ստացած զինծառայող Հայկ Խաչատրյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դեռեւս վիճակը ծանր է, բայց ի սկզբանե եղած վիճակի համեմատ հիմա դրական դինամիկա կա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: