02/02/2025

Փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի նիստի շրջանակում բարձրացրել է Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրը

Փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի նիստի շրջանակում բարձրացրել է Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ընդգծել է, որ «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը խոչընդոտ է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար: Փոխվարչապետն արտահերթ հարցը բարձրացրել է մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը:

Գրիգորյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նշված խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնել են, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ: Ռուսական կողմը հայտնել է նաև, որ ներկայում անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:

Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում` պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ 

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: