02/02/2025

ՏԱՐԵՑՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՏԱՐԵՑՆԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր այցելեց Սյունիքի մարզի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն՝ նրանց հետ կիսելով տոնական տրամադրությունը։
Տարեցներին ուրախացնելու, օրը լիարժեք ու հագեցած դարձնելու նպատակով Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները իրենց գեղեցիկ կատարումներով խնամվողներին պարգևեցին հաճելի ու երջանիկ պահեր՝ ստիպելով կարճ ժամանակում մոռանալ իրենց հոգսերն ու խնդիրները, լինել ուշադրության կենտրոնում։
Օրվա առիթով համայնքի ղեկավարը սոցիալական կարևոր առաքելություն իրականացնող այս հաստատությանը նվիրեց հեռուստացույց՝ որպես ուշադրության և երախտիքի նշան տարեցների և նրանց խնամքը 13 տարի իրականացնող այս կազմակերպության հանդեպ:
Տնօրեն Լյուդմիլա Պողոսյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջեց նաև շենքում, ծանոթացավ ծերանոցի աշխատանքային և շենքային պայմաններին, առկա խնդիրներին։
Նշենք, որ կենտրոնը շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն միայնակ տարեցներին, ովքեր ունեն խնամքի և հոգածության կարիք: Շահառուներին ցուցաբերվում է շուրջօրյա բուժքույրական, անհատական խնամք, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայութունների մատուցում: Կենտրոնում այժմ կա 14 շահառու, որից 6-ը տղամարդիկ են, իսկ 8-ը՝ կանայք:

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят и костюм

На изображении может находиться: 1 человек, сидит, очки и в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: 2 человека, люди сидят

На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

На изображении может находиться: экран, стол и в помещении

На изображении может находиться: 3 человека, люди стоят, обувь и в помещении

Нет описания фото.

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: