02/02/2025

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի մասնակցի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի քվեարկությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պարզաբանելով, որ իրենց կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությանը հիմնավորումները թույլ են:

Անցած տարվա մարտին Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը նաև այն պատճառով, որ նա Հանրապետականի անդամ էր:

Որոշման նախագիծը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել գրեթե երկու շաբաթ առաջ: 94-էջանոց փաստաթղթում հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում

Video Player
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: