02/02/2025

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման համար հավելյալ կհատկացվի ավելի քան 5̔ մլն դրամ

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման համար հավելյալ կհատկացվի ավելի քան 5̔ մլն դրամ

«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլն անցկացնելու համար կառավարությունը մարզպետարաններին ընդհանուր առմամբ կհատկացնի 5 մլն 700 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում:   

Ըստ հիմնավորման, «Լավագույն մարզական ընտանիք» եզրափակիչ մրցույթի երկրորդ փուլն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ հատկացնել` մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզպետարանին տրամադրել 570 հազար դրամ:

Նախագծի ընդունմամբ կավարտվեն հանրապետական մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլի անցկացման համար իրականացվող աշխատանքները:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: