02/02/2025

Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու բուհում, 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ

Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու բուհում, 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ

Ազգային ժողովի  պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը  և Հարություն Բաբայանը «Կրթության մասին» և «Նախանական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ են ներկայացրել:

Հնարավորություն կընձեռվի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:

Պատգամավորների առաջարկած նախագծով նախատեսվում է առավել նպատակաուղղված  և  աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացվել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն տալ ուսումնական հաստատություններին ձևավորել որոշակի բյուջե` այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար:
Պարտադիր միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:

Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: