02/02/2025

40-oրյա վարժական հավաք կանցկացվի

40-oրյա վարժական հավաք կանցկացվի

Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը հայտարարվեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Պաշտպանության նախարարության առաջարկով։
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նման ծավալի զորահավաք նախկինում երբեք չի անցկացվել․ «Սա առաջին անգամն է մեր երկրի պատմության մեջ»,- նշեց նա։

Վարժական հավաքները հայտարարվելու են պահեստազորում հաշվառված քաղաքացիների՝ ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վարժական հավաքներին ներգրավվելու է 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: