02/01/2025

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

«Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 98, դեմ՝ 1»,- ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է։

 Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: