02/01/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՈւՍՈւՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՈւՍՈւՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Սիրելի՛ ուսուցիչներ
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Երբեք հնարավոր չէ գերագնահատել այն դերն ու նշանակությունը, որը Դուք ունեք սերունդների կրթության ու դաստիարակության, յուրաքանչյուր երեխայի բնատուր և մտավոր կարողությունները, շնորհքը, տաղանդը բացահայտելու և զարգացնելու, անհատականություն ձևավորելու մեջ։
Չկա ավելի բարդ, միաժամանակ՝ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է։ Մենք մեծապես կարևորում ենք ձեր աշխատանքը: Դուք դժվարին, պատասխանատու և շատ կարևոր գործի նվիրյալներ եք, քանի որ եղել և մնում եք հոգևոր և բարոյական արժեքների լավագույն կրողն ու տարածողը: Այն լույսը, սերն ու ջերմությունը, գիտելիքների պաշարը, որ տալիս եք ձեր սաներին, համոզված եղեք, որ իրենց հետքն են թողնում նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններում պահում է այն ուսուցչի կերպարը, ով սովորեցրել է մտածել և հասկանալ, չընկճվել դժվարություններից, հավատալ և հաղթել: Իմ հիշողություններում ևս պահպանվում են իմ բոլոր ուսուցիչների կերպարները, որոնցից յուրաքանչյուրին յուրովի եմ շնորհակալ ՝ իմ կյանքում ունեցած նրանց ավանդի և հոգատարության համար։
Մեկ անգամ ևս շնարհավորելով բոլորիդ այս լուսավոր տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ մանկավարժական գործունեության ասպարեզում:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: