02/01/2025

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին

Պետական սահմանի մարտական հերթապահության ՀՀ ոստիկանության զորքերի հերթափոխը տեղի է ունեցել օրերս։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Դիմելով ներկաներին՝ Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպանելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։
Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել։ Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնել են Տավուշ՝ նվիրական առաքելության։

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: