02/01/2025

Բաքուն պետք է ձեռնպահ մնա սադրիչ գործողությունից, ներառյալ ինժեներական աշխատանքներում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից. ՀՀ ԱԳՆ

Բաքուն պետք է ձեռնպահ մնա սադրիչ գործողությունից, ներառյալ ինժեներական աշխատանքներում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից. ՀՀ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում իրավիճակի միտումնավոր սրմանը ուղղված քայլերը։ Վերջին միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈՒ մեկ և վիրավորվել երեք զինծառայող, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերի սահմանային միջադեպերին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ ԱԳՆ մշտական համակարգման մեջ է ՊՆ-ի հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից», - ասաց Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ ԱԳՆ առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: