02/01/2025

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ ավարտվեց. Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ ավարտվեց. Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել

Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ օրակարգ չի եղել, ձևաչափն ազատ էր: Հարց ու պատասխանի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:

«Ամենատարբեր թեմաներ ենք շոշափել՝ ներքաղաքական, ԵԱՏՄ շրջանակում համագործակցության, ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմներին վերաբերող հարցեր: Խոսքը ընդհանուր համապարփակ ռեֆորմների մասին է, կա անհրաժեշտություն, որ այդ համակարգում իրականացվեն բարեփոխումներ: Այս կտրվածքով իր դերակատարումը կունենա անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովը»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Հանդիպմանը խոսվել է նաև Ամուլսարի  շուրջ ծավալվող զարգացումների մասին: Լիլիթ Մակունցը նշեց, որ որևէ նոր բան չի ասվել, վերահաստատվել է այն, ինչ նախկինում ասվել է:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ «կարծես, թե այո»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: