02/01/2025

Կապանում նշվեց գրադարանավարի օրը

Կապանում նշվեց գրադարանավարի օրը

Աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկը մեր իրականության մեջ ստացել է իր պաշտոնական «գրանցումը». հոկտեմբերի 7-ը գրադարանային ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոնն է։ Եվ ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարաններում նշվում է Գրադարանավարի օրը։ Մասնավորապես՝ Կապանի էլեկտրոնային գրադարանում այսօր կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին և կրում էր «Ամենայն հասակ ունի իր Թումանյանը» և «Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որը վախճան չունի» խորագրերը։ Միջոցառմանը իրենց թումանյանական քառյակներով, ներկայացումներով և Կոմիտասի երգերով մասնակցեցին Կապանի արվեստի մանկական դպրոցի, Մշակույթի կենտրոնի, թիվ 13 հիմնական դպրոցի սաները և էլեկտրոնային գրադարանի ակտիվ ընթերցողները։
Գրադարանի աշխատակիցներին շնորհավորելու էր եկել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, աշակերտներ, ուսանողներ, քաղաքի կրթամշակութային հաստատությունների այլ ներկայացուցիչներ։
Օրվա կապակցությամբ՝ Կապանի համայնքապետարանի կողմից գրադարանը ստացավ ավելի քան 300 կտոր գիրք։

На изображении может находиться: 1 человек, улыбается, стоит и в помещении

На изображении может находиться: 6 человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: 4 человека, люди сидят и в помещении

На изображении может находиться: 9 человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: 1 человек, в помещении

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

На изображении может находиться: 1 человек, в помещении

На изображении может находиться: 10 человек, люди улыбаются, люди сидят и в помещении

На изображении может находиться: 4 человека, люди сидят, люди играют на музыкальных инструментах, гитара и в помещении

На изображении может находиться: 5 человек, люди стоят, обувь и в помещении

На изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

На изображении может находиться: 3 человека, люди стоят

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: