02/01/2025

Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը

Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «կործանել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարան դուրս գա թույլատրելիի սահմաններից:

«Ինչպես արդեն հստակ հայտարարել էմ նախկինում, այժմ կրկնում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որն, իմ մեծ ու չգերազանցված իմաստուն գնահատականով, կանցնի սահմանները, ես ամբողջովին կկործանեմ և կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես արել եմ նախկինում»,-  գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

Թրամփի խոսքով՝ եվրոպական երկրները, Թուրքիան և մյուսները պետք է հետևեն ԻՊ-ի բռնված գրոհայիններին և նրանց ընտանիքներին:

«ԱՄՆ-ն շատ ավելի է արել, քան որևէ մեկն ակնկալում էր, այդ թվում՝ 100 տոկոսով կոտրել է ԻՊ-ի խալիֆայությունը: Այժմ մյուսները ևս տարածաշրջանում, որոնք մեծ հնարավորություններ ունեն, պետք է պաշտպանեն իրենց տարածքը»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը:

Թուրք պաշտոնակցի՝ Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Թուրքիան պատասխանատվություն կկրի ԻՊ-ի բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարվել են վերջին երկու տարում:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: