02/01/2025

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,-ասաց Արմեն Չարչյանը:

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին:  

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: