02/01/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի հատված 56 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի հատված 56 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները hոկտեմբերի 7-ին հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Ինչպես  հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: