02/01/2025

Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Ֆինլանդիան դադարեցնում է Թուրքիային զենքի վաճառքը

Ֆինլանդիան դատապարտում է Թուրքիայի հարձակումը քրդերի վրա Սիրիայի հյուսիս-արևելքում և դադարեցնում զենքի արտահանումը Թուրքիա:

 Այս մասին գրում է Tert.am-ը։
 
«Ֆինլանդիան պաշտպանական սարքեր չի արտահանում այն երկրներ, որոնք պայքարում կամ խախտում են մարդու իրավունքները», - թվիթերում գրել է ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
 
Ուղիղ երեք շաբաթ առաջ Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն տվեց Թուրքիային անօդաչու սարքերի վաճառքին: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիան երեկ Սիրիայի հյուսիսարևելյան մասում հարձակողական գործողություն սկսեց քրդական թիրախների դեմ, Ֆինլանդիան կտրուկ արձագանքեց:
 
Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննի հայտարարության մեջ ասվում է, որ ֆինլանդիան սատարում է ԵՄ-ի կողմից Թուրքիայի հարձակողական գործողության դատապարտմանը և հաստատում է, որ զենքի ամբողջ արտահանումը դադարեցված է:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: