02/02/2025

ԱՄՆ բոլոր նահանգները պետք է միանան և ավելի շատ օգնեն Արցախին. Դեբրա Բեյզմոր

ԱՄՆ բոլոր նահանգները պետք է միանան և ավելի շատ օգնեն Արցախին. Դեբրա Բեյզմոր

Առաջին անգամ եմ այցելում Արցախ, բայց խոստանում եմ, որ սա վերջինը չի լինելու:

 Ստեփանակերտում  ընթացող  «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի   ժամանակ     այս  մասին   «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՄՆ-ի   Ջորջիա  նահանգի    խորհրդարանական    Դեբրա  Բեյզմորը:

 
Խոսելով  Արցախից  ստացած  առաջին  տպավորությունների  մասին՝ նա  նշել  է. «Անկարագրելի  են  Արցախից  ստացած   տպավորություններս: Ես  անպայման    կկիսվեմ   շատ-շատերի  հետ, որպեսզի  ամբողջ  աշխարհը      տեղյակ  լինի  Արցախի    և  արցախցիների   մասին:  Կարծում  եմ՝  յուրաքանչյուր   երկիր   պետք  է  իր   անկախությունը  պահպանի  և  կերտի   վաղվա  ապագան: ԱՄՆ   բոլոր  նահանգները   պետք  է  միանան  և        ավելի  շատ    օգնեն   Արցախին»:
 
Անդրադառնալով  համաժողովին՝  մեր  զրուցակիցն  ասել է, որ  այն   լավ  հարթակ  է, որպեսզի   Արցախն  ավելի  մոտիկից  ճանաչեն,  տեղում  ծանոթանան     իրավիճակին    և   ստանան   իրենց  հուզող   մի  շարք  հարցերի    պատասխաններ:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: