02/02/2025

«Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են». երգչուհի Շերն անդրադարձել է Սիրիայում թուրքական գործողությանը և հիշել Հայոց ցեղասպանության մասին Tert.am

«Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են». երգչուհի Շերն անդրադարձել է Սիրիայում թուրքական գործողությանը և հիշել Հայոց ցեղասպանության մասին Tert.am

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանն արձագանքել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան):

«Ներեցեք, բայց ես 11 տարեկանից լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք տանջել և սպանել են մոտ 2 միլիոն հայերի: Թուրք զինվորները մինչև հիմա էլ արյան ծարավ են: Հիմա էլ նրանք քրդերի ցեղասպանություն կիրականացնեն Թրամփի օրհնությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երգչուհին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: